Կառավարությունն այսօր որոշմամբ դադարեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի գործունեությունը
Իրավունք
16:33 16/10/2025
Հայաստան

Կառավարությունն այսօր որոշմամբ դադարեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի գործունեությունը

Կառավարությունն այմսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում:  Հիմնավորման համաձայն՝ Դատապարտյալների հիվանդանոցի գործունեության շարունակական պահպանումը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին:

Միաժամանակ, հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից: Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունն այսօր որոշմամբ դադարեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի գործունեությունը