Արագածոտնի թեմը հրավիրում է Սուրբ Պատարագի՝ աղոթելու նաև կալանավորված Սրբազան հոր, Տեր հոր համար
Հասարակություն
13:08 17/10/2025
Հայաստան

Արագածոտնի թեմը հրավիրում է Սուրբ Պատարագի՝ աղոթելու նաև կալանավորված Սրբազան հոր, Տեր հոր համար

Հոկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը նշում է չորս Ավետարանիչների տոնը:

Այս առիթով, օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:

«Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ, ՏԵՐ ՀՈՐ, մեր բոլոր ծնողների, քույրերի և եղբայրների, զավակների համար՝ խնդրելով Սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը»,- նշում են Արագածոտնի Թեմից։

Հիշեցնենք, որ երեկ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը կալանավորվել է երկու ամսով, իսկ դիվանապետ Տեր Գարեգինը՝ մեկ ամսով։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արագածոտնի թեմը հրավիրում է Սուրբ Պատարագի՝ աղոթելու նաև կալանավորված Սրբազան հոր, Տեր հոր համար