Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. Արթուր Չախոյան
Քաղաքական
11:12 17/10/2025
Հայաստան

Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Երկու օր է անցել իմ հրապարակած
առանց շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած
360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։ 

Այդ հրապարակման մեջ ես հրապարակային պահանջել եմ, որ Տիգրան Ավինյանը հերքի, թե նա 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար, և եթե կապ չունի, ապա քանդի ապօրինի կառուցված այդ շուկան, ինչպես քանդում է ծեր, տարեց պապիկների ավտոտնակները։

Սակայն Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը, քանի որ, ինչպես պարզվում է Oragir.News-ի հրապարակած
https://www.facebook.com/share/p/19wCov4CGb/ հոդվածից, դա իր մտերիմներին պատկանող շուկա է։ 
Դրա համար է Տիգրան Ավինյանը լռում, իսկ այդ դեպքի վերաբերյալ 2024թ․ տրված կոռուպցիայի հաղորդման հիման վրա ՀՀ դատախազությունը նույնիսկ քրեական գործ չի հարուցել և ևս աչք է փակել։

❗️Փաստացի ստացվում է, որ Տիգրան Ավինյանի լռությունը նշանակում է՝ նա իր մտերիմներից 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար։

‼️Ավինյան, հերքի, եթե սխալբան եմ ասում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. Արթուր Չախոյան