Ո՞ւր է Գագիկ թագավորի արձանը. Ի՞նչ է տեղի ունեցել Մ. Մանուկյանի պուլպուլակի տեսանյութից հետո
Հասարակություն
11:05 17/10/2025
Հայաստան

Ո՞ւր է Գագիկ թագավորի արձանը. Ի՞նչ է տեղի ունեցել Մ. Մանուկյանի պուլպուլակի տեսանյութից հետո

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն արձանագրել է, որ Ազգային պատկերասրահի մուտքի մոտ դրված Գագիկ Թագավորի կավե արձանը չկա։

Ըստ Մանուկյանի, ամեն ինչ սկսել է Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի կեղտոտ վիճակի մասին ահազանգող տեսանյութից հետո։ Դրանից հետո ցայտաղբյուրի մոտ է գնացել Նիկոլ Փաշինյանը, արձանագրել է վիճակն ու կարգադրել մաքրել այն, նաև լվանալ հարևանությամբ գտնվող արձանները։ Ու քանի որ Գագիկ Թագավորի արձանը պատրաստված է կավից, այն թրջվելու հետևանքով վնասվել է։

«Նիկո՛լ Փաշինյան, բա իմացա՞ք, որ Ձեր ոչուբարովները «կերել» են Գագիկ թագավորի արձանի գլուխը։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու կրում պատասխանատվություն, որ Գագիկ թագավորը պատկերասրահի ոչ մի արձանի չի ուղղորդել ցույցերի մասնակցել։ Մեկ էլ ի գիտություն Ձեր կողմից նշանակովի է նախկինը ու նախկին են մենակ ընդիմադիր հայացք ունեցողները, Գագիկ թագավորը նախկին չի, ի՞նչու եք արձանն ավիրել։ Նման կերպ էլ երկիրն է կառավարվում»,-նշել է ավագանու ընդդիմադիր անդամը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ւր է Գագիկ թագավորի արձանը. Ի՞նչ է տեղի ունեցել Մ. Մանուկյանի պուլպուլակի տեսանյութից հետո