Ովքե՞ր ՀԴՄ չեն տրամադրում. ՊԵԿ-ը CPS-ին տուգանել է 10 մլն դրամով, Flash-ին 7 մլն դրամով
Իրավունք
17:39 17/10/2025
Հայաստան

Ովքե՞ր ՀԴՄ չեն տրամադրում. ՊԵԿ-ը CPS-ին տուգանել է 10 մլն դրամով, Flash-ին 7 մլն դրամով

ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները.

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 513 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է շուրջ 187.7 մլն դրամ։ Արձանագրված խախտումներից 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 38.4 մլն դրամի չափով:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված տնտեսվարողների թվում զգալի են բենզա- և գազալցակայան ունեցող ընկերությունները։ Այսպես, ՊԵԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար 10 մլն դրամով տուգանվել է CPS ընկերությունը, իսկ Flash ընկերությունը տուգանվել է ավելի քան 7 մլն դրամով, մոտ 4 մլն դրամով տուգանվել է «ՍԱԷԳԱԶ» ավտոգազալցակայանը, Grill.am հանրային սննդի կետը տուգանվել է 3 մլն 180 հազար դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ովքե՞ր ՀԴՄ չեն տրամադրում. ՊԵԿ-ը CPS-ին տուգանել է 10 մլն դրամով, Flash-ին 7 մլն դրամով