Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է Եկեղեցու դեմ պատերազմի վճռական փուլի մեկնարկը հայտարարել։ Արագածոտնի թեմում նախօրեին իրականացված քրեական հետապնդումները, կարելի է ասել, ստուգողական մարտեր էին` մեծ գրոհի նախերգանքը, որը Փաշինյանը մտադիր է առաջիկայում իրականացնել Վեհարանի դեմ։ Արագածոտնի «բլից-կրիգով» նա փորձում էր հասկանալ հանրության արձագանքը, ինչը չնայած խիստ բացասական է, բայց Փաշինյանն ամեն ինչ դատում է նրանով` մարդիկ փողոց դուրս կգա՞ն, թե՞ ոչ։
Մեզ ասացին, որ զուգահեռաբար Էջմիածնի ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին է հանձնարարել՝ հարցում անցկացնել և իրեն վիճակագրություն ներկայացնել, թե աթոռանիստ Էջմիածնում բնակիչների քանի տոկոսն ինչպես կընդունի Վեհարանից «Կտրիճ Ներսիսյանին» հեռացնելու գործընթացը։
Այդուհանդերձ, Փաշինյանը Եկեղեցին հպատակեցնելու այլ կարևոր պատճառներ էլ ունի ու հենց դրա համար է ուզում մինչև Էջմիածնի ընտրությունները՝ նոյեմբերի 16-ը, լուծել այդ հարցը։ Նա կարծում է, որ եթե իրեն հաջողվի հաղթել Եկեղեցու դեմ պատերազմը, ապա Հայաստանում գործող բոլոր մյուս քաղաքական-հասարակական ինստիտուտներն այլևս կհնազանդվեն, կհաշտվեն իր վերարտադրվելու մտքի հետ, և հասարակությունն էլ, ըստ այդմ, այլևս կհասկանա, որ Նիկոլն «անպարտելի է», նրա դեմ «խաղ չկա», եթե անգամ Եկեղեցու պես՝ դարերով անպարտելի կառույցը խոնարհվեց: 2026 թվականի ընտրություններին հաղթելու միակ տարբերակը հայ ժողովրդին վերջնականապես կոտրելն ու հուսահատեցնելն է, որ իր դեմ տրամադրված զանգվածը չգնա ընտրության և չխանգարի, որ իր զոմբիները միայնակ իշխանություն ձևավորեն երկրում:
Ասում են՝ Մեխակյանը շատ ծանր է տարել Փաշինյանի հանձնարարությունը, փորձել է փակել հարցը՝ ասելով, որ մեծ մասը, իր կարծիքով, չի ողջունելու Վեհարանը գրոհելու քայլը, սակայն Փաշինյանը չի նահանջել և ասել է, որ սպասում է հարցման պատասխանին։»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։