Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջնորդել էինք Արսեն Ղուկասյանի առողջական ընդհանուր վիճակը ստուգվի, սակայն միայն սարքն է ստուգվել. Փաստաբան
«Արսեն Ղուկասյանը երկու օր առաջ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է բուժհասատատություն, որտեղ սրտի ստիմուլյատոր սարքն էր տեղադրվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Նա նշեց, որ թեև իրենք միջնորդել էին Արսեն Ղուկասյանի առողջական ընդհանուր վիճակը ստուգվի, սակայն միայն սարքն է ստուգվել. «Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ միջադեպի օրը՝ սեպտեմբերի 29-ին սրտի սարքը կանխել է մեկ էական առիթիմի, դրանից հետո սարքը նորմալ աշխատում է։
Բայց զարկերակային ճնշումը բարձր էր՝ 150-110, ինչը բավական մտահոգիչ է։ Արդեն մի քանի անգամ նման ցուցանիշ է գրանցվել։ Տեղում ճնշումը իջեցնելու հրատապ միջոցներ են ձեռնարկում, բայց համակարգային ստուգման Արսեն Ղուկասյանը չի ենթարկվում»։
«Արսեն Ղուկասյանն արդեն երկրորդ շաբաթն է գտնվում կալանավայրում՝ առողջության հետ անհամատեղելի պայմաններում»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ գործը մոտեցել է ավարտին, բայց շատ հարցեր բաց են մնացել, հապճեպ են քննվել։
«Որոշում է կայացվել այս փուլում ավարտել Արսեն Ղուկասյանի մասով քրեական վարույթն ու ուղարկել դատարան»,- ասաց փաստաբան Տ.Սողոյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։
Մանրամասն՝ տեսանյութում։