Պեսկովը ներկայացրել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի պատճառները
Քաղաքական
14:48 17/10/2025
Աշխարհ

Պեսկովը ներկայացրել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի պատճառները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի առաջարկը ռուսական կողմն է արել ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելք կատարած հաջող այցից հետո։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հեռախոսազրույցի առաջարկ արեցինք, ըստ էության, նախագահ Թրամփի Մերձավոր Արևելք կատարած հաջող այցից հետո։ Եվ նախագահ Պուտինի առաջին միտքը, իհարկե, Թրամփին շնորհավորելն էր այս հաջողության համար։ Ահա թե ինչ է բացատրությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Մեկնաբանելով Հունգարիայի ընտրությունը որպես Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի վայր, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման որոշումները կայացվում են կոնսենսուսով։

«Դա երկկողմ գործընթաց է վայրի վերաբերյալ նման որոշումների մշակման հարցում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Պեսկովը։

Նախորդ օրը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ երկրները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն հաջորդ շաբաթ, որին կհաջորդի առաջնորդների հանդիպումը Բուդապեշտում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկովը ներկայացրել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի պատճառները