Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական բնապահպանական ճակատ ֆեյսբուքյան էջում Արման Վարդանյանը ահազանգում է․ որ Սպիտակի աղբավայրում հրդեհի օջախներ կան, որոնք կարող են մեծ հրդեհի վերածվել։
«Սա Սպիտակի աղբահեռացման տարածքն է։ Ծխի ծավալը նայեք, ընդ որում աղբավայրի դեռևս 20-30 %-ն է վառվում, մնացած մասը դեռ չի վառում։ Պատկերացրեք,եթե լրիվ սկսի վառվել։ Այս ծուխը մի 3 անգամ էլ կավելա։Մենք բոլորս շնչում ենք ծուխը, նաև բնությանը վնաս տալիս։ Հասարակական վայրերում մարդիկ, եթե մի ծխախոտ են ծխում, տուգանում են 50 000 դրամ, բայց սրա մասին մտածող չկա, էս ծուխը հասարակական վայրեր չի՞ գնում, ժողովովուրդը չի շնչո՞ւմ այս ծուխ»,- տեսանյութում նշում է քաղաքացին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։