Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ
Իրավունք
22:37 17/10/2025
Հայաստան

Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ

Քիչ առաջ Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ։Նկատենք՝ չեն ասում, որ վարույթ չի նախաձեռնվել։  Այդ մասին  ՔԿ-ից են «Փաստինֆո»-ին հայտնել, որ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

«Իսկ ձայնագրության մեջ Նաթան Սրբազանի հետ հեռախոսազրույցում  կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը  բողոքում է, թե  Վեհափառը պարտադրում է  իրեն՝ ընտանիքի  անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։

Նկատենք՝ քրեական գործը չի նախաձեռնվել մասնավոր զրույցներ, անձնական տվյալներ հրապարակելու համար, այլ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելու համար, հետեւապես ում դեմ է քրեական գործը, եթե ոչ Վեհափառի՝ Նաթան Սրբազանի՞, որին միայն բողոքում է նախկին հոգևորականը, թե վերջինի՞ս, որը բողոքում է, թե իրեն հավաքներին մասնակցելու հորդոր է հնչել։

Իրերը պետք է իրենց անունով կոչել»,-ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ