Երեխայի քնի հետ կապված ե՞րբ պետք է դիմել բժշկի
Հասարակություն
20:36 17/10/2025
Հայաստան

Երեխայի քնի հետ կապված ե՞րբ պետք է դիմել բժշկի

Երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ Լիլիթ Պիպոյանը գրում է․

«Երեխայի քնի հետ կապված ե՞րբ պետք է դիմել բժշկի...

Քունը երեխայի համար նույնքան կարևոր է, որքան թթվածինը, ջուրը և առողջ սնունդը։

Այն ազդում է ֆիզիկական, հոգեկան և մտավոր առողջության վրա։

Եթե նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ .

Անսովոր քնկոտություն կամ մշտական հոգնածություն։

Երեխան դժվար է արթնանում, ռեակցիաները թույլ են։

Պարբերաբար բարձր խռմփոց (երբ երեխան առողջ է)։

Բերանային շնչառություն քնի ընթացքում (երբ երեխան առողջ է)։

Շնչառության կանգեր (քնի օբստրուկտիվ ապնոէ)։

Քնի ընթացքում շնչառության պարբերական դադարները կամ խռմփոց–լռություն–խռմփոց հաջորդականությունը։

Ցնցումներ կամ անսովոր շարժումներ քնի ընթացքում։

Քնի սկզբում կարճատև կծկումները նորմալ են, բայց եթե շարժումները պարբերական են, ուժեղ կամ կրկնվող՝

անհրաժեշտ է դիմել մանկական նյարդաբանի (կյանքի առաջին ամիսներին փոքրիկների մոտ հաճախակի կծկումները հիմնականում նորմալ են, սակայն անհրաժեշտ է դիտարկել դրանց բնույթը)։

Կապտություն։

Եթե քնի ընթացքում նկատում եք, որ երեխան կապտում է։

Քնի ընթացքում ուժեղ քրտարտադրություն կամ քնի անբնական դիրքեր։

Առավոտյան գրգռված կամ գլխացավով արթնացումներ։

Օրվա ընթացքում կենտրոնանացման դժվարություններ, հիշողության խնդիրներ, դյուրագրգռություն, հուզական անկայունություն, գերակտիվություն կամ չափազանց արագ հոգնածություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեխայի քնի հետ կապված ե՞րբ պետք է դիմել բժշկի