Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
09:35 18/10/2025
Հայաստան

Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը. Իշխան Սաղաթելյան

Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը: Նման համոզման է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Միայն մեր միասնական արձագանքը, անհամաձայնության դրսևորումը, անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնաճնշումների այս ալիքը:

Ուստի, չափազանց կարևորում եմ բոլորիս մասնակցությունը վաղվա հանրահավաքին՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված մեր ազգային բարերարի, մեր Սրբազանների, մեր բոլոր քաղբանտարկյալների:

Կհանդիպենք հոկտեմբերի 18-ին` Ազատության հրապարակում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder