ՈՒՂԻՂ. Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը ԿԸՀ-ում վիճակահանությամբ իրենց համարներն են ստանում
Քաղաքական
10:10 18/10/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը ԿԸՀ-ում վիճակահանությամբ իրենց համարներն են ստանում

ԿԸՀ-ն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցեր են։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։

Հիշեցնենք, որ երեկ թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։ Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։

Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը ԿԸՀ-ում վիճակահանությամբ իրենց համարներն են ստանում