Մի՞թե հոգևորականներս զբաղվում ենք քաղաքականությամբ. Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
Հասարակություն
18:39 18/10/2025
Հայաստան

Մի՞թե հոգևորականներս զբաղվում ենք քաղաքականությամբ. Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

«Բոլորս կանգնած ենք վճռորոշ ճամփաբաժնի վրա։ Ոչ թե պարզապես մեր հայրենիքի համար հերթական բարօր շրջան ձևավորելու, այլ մեր հայրենիքի գոյության և չգոյության ճամփաբաժնի վրա ենք կանգնած»,-  Ազատության հրապարակում  «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին հայտարարեց Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Հայր Սուրբը նշեց, որ սա վճռորոշ է ոչ միայն քաղաքական, ազգային իմաստով, այլ հոգևոր իմաստով. «Դա պետք է գիտակցվի ոչ միայն մեր քաղաքական ուժերի, այլ մեր բոլորի կողմից՝ ներքին գիտակցությամբ և ոգու արժևորումով։

Առանց ոգու ազգը դառնում է գերի ազգ, առանց ապագայի ազգ»։

Այնուհետև Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը հարցադրում արեց. «Հոգևորականներս մի՞թե զբաղվում ենք քաղաքականությամբ։ Այո, զբաղվում ենք, զբաղվում ենք ոգու քաղաքականությամբ, այն քաղաքականությամբ, որը միտված է մեր ոգու, ազգային ոգու արժեքները պահելուն, դրանք վերարծարծելու համար։ Այո, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև Աստծո արքայությունն այս օրհնյալ երկրի վրա հաստատվում է  միայն մեր ազգային ոգու վերարծարծումից և հաստատումից հետո»։

Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի՞թե հոգևորականներս զբաղվում ենք քաղաքականությամբ. Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան