Ինչ խափանման միջոցներ են կիրառվել Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ
Իրավունք
20:09 18/10/2025
Հայաստան

Ինչ խափանման միջոցներ են կիրառվել Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

 1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը:

Պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ խոստովանական ցուցմունք է տվել:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ խափանման միջոցներ են կիրառվել Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ