Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես»-ը և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել»-ը, կա 10 վիրավոր
Իրավունք
22:14 18/10/2025
Հայաստան

Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես»-ը և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել»-ը, կա 10 վիրավոր

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։ 

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես»-ը և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել»-ը, կա 10 վիրավոր