Աշխարհը և Հայաստանի կոլաբորանտ իշխանությունները մոռացան Ալիևի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունները
Քաղաքական
11:32 19/10/2025
ԼՂՀ

Աշխարհը և Հայաստանի կոլաբորանտ իշխանությունները մոռացան Ալիևի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունները

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Արդեն շատերը մոռացել են, որ Արցախում Ադրբեջանը քիմիական զենք էր կիրառում մեր դեմ։ Սադամ Հուսեյնին, Քադաֆիին, հիմա նաև Բաշար ալ-Ասադին մեղադրում են քիմիական զենք կիրառելու մեջ։

Իսկ աշխարհը, այդ թվում և Հայաստանի կոլաբորանտ իշխանությունները մոռացան Ալիևի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, քիմիական զենքի կիրառումը հայերի դեմ, էլ չեմ ասում «Սուլթան Մուրադ» սիրիակական ահաբեկչական խմբավորման և այլ ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողությունների մեջ...

Սա հնարավոր չէ մոռանալ և առանց հատուցման հնարավոր չէ ժողովուրդների երկխոսություն...»։


Քաղաքական շահերի ու «մոռացումի» թեման շարունակում է քաղաքագետ Արա Պողոսյանը. 

«Թուրքիայի և Էրդողանի հետ բարեկամություն անողները թող սա նորից հիշեն... Սիրիայի ներկայիս առաջնորդ ալ-Ջուլանիին նախագահ աշ-Շարաա ասողները թող նորից հիշեն, որ ալ-Ջուլանիի նախագահության գինը Արցախ ուղարկվող Աֆրինի ահաբեկիչներն էին, որոնք ալ-Ջուլանիի Հայաթ Թահրիր աշ-Շամի գրոհայիններ էին, որոնք Արցախում կռվում էին մեր դեմ...

Մարդն անասունից հիշողությամբ է զատվում...»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհը և Հայաստանի կոլաբորանտ իշխանությունները մոռացան Ալիևի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունները