«Մեր ձևով» շարժումը պաշտպանելու է Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես մեր տները կպաշտպանի. Դավիթ Ղազինայն
Քաղաքական
17:03 19/10/2025
Հայաստան

«Մեր ձևով» շարժումը պաշտպանելու է Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես մեր տները կպաշտպանի. Դավիթ Ղազինայն

«Ժողովուրդն այս իշխանություններին այլևս չի հանդուրժում, պետք է ընդամենը ճիշտ կազմակերպում, ճիշտ մարդու և ուժի կողմից»,-Մայր Աթոռի դիմաց լրագրողներին հայտնեց «Մեր ձրով» շարժման անդամ, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Անդրադառնալով նախորդ օրը «Մեր ձևով» շարժման կազմակերպած հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորների մանիպուլյացիային՝ Ղազինյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել ՔՊ-ականների  գրառումները, կամ թիվ հնչեցնել, աբյց միայն երթի ծավալները խոսում են հավաքի բազմամարդության մասին։

Ղազինյանը հայտնեց, որ անձամբ չի լսել Մեծին տան կաթողիկոս Արամ Առաջինի, բայց համոզված է, որ կաթողիկոսը խիստ մեսիջ է ուղարկել ՀՀ իշխանություններին։

««Մեր ձևով» շարժումը պաշտպանելու է Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես մեր տները կպաշտպանեն, ավելին, ինչպես նաև 100 հազարավոր մարդիկ»,- հայտարարեց Դավիթ Ղազինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Մեր ձևով» շարժումը պաշտպանելու է Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես մեր տները կպաշտպանի. Դավիթ Ղազինայն