Հայաստանի զբոսաշրջային ծրագրերը զարգացնելիս ցանկալի է նաև խորհրդակցել ԵՄ զբոսաշրջության և շրջակա միջավայրի մասնագետների հետ․ Անգելա Վարելա
Քաղաքական
18:45 20/10/2025
Հայաստան

Հայաստանի զբոսաշրջային ծրագրերը զարգացնելիս ցանկալի է նաև խորհրդակցել ԵՄ զբոսաշրջության և շրջակա միջավայրի մասնագետների հետ․ Անգելա Վարելա

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունական ազգային զբոսաշրջության կազմակերպության նախագահ Անգելա Վարելայի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը կարևորել է Հունաստանի ներկայացուցչի մասնակցությունը հոկտեմբերի 22-25 Երևանում կայանալիք Համաշխարհային զբոսաշրջության հաղորդակցության ֆորումին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան զբոսաշրջային կապերը զարգացնելու հնարավորությունները։ Դեսպանը ներկայացրել է Հունաստանում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու իր պատկերացումները։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել այդ ուղղությամբ։

Անգելա Վարելան նշեց, որ Հայաստանի զբոսաշրջային ծրագրերը զարգացնելիս ցանկալի է նաև խորհրդակցել Եվրամիության զբոսաշրջության և շրջակա միջավայրի մասնագետների հետ, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման և օրենսդրության բարելավման բնագավառներում։

Դեսպան Մկրտչյանը հույն պաշտոնյային ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային մի շարք ուղղությունների առավելությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի զբոսաշրջային ծրագրերը զարգացնելիս ցանկալի է նաև խորհրդակցել ԵՄ զբոսաշրջության և շրջակա միջավայրի մասնագետների հետ․ Անգելա Վարելա