Իշխանությունների ձեռագիրն է՝ կեղծ ձայնագրություններով մարդկանց կալանավորելը․ քաղաքացի
Հասարակություն
18:54 20/10/2025
Հայաստան

Իշխանությունների ձեռագիրն է՝ կեղծ ձայնագրություններով մարդկանց կալանավորելը․ քաղաքացի

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն դատարանի մոտ հավքաված քաղաքացիների շարքում կան նաև Երևանի բնակիչներ։

 Քաղաքացի Արտյոմ Մոսինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է հաջակցություն ընդդիմադիր ղեկավարի, քանր որ տեսնում է, թե ինչպես է գործող իշխանություն փորձում մինչև ընտրություններ չեզոքացնել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց։

«Այսօր Վարդան Ղուկասյանին՝ ընտրված քաղաքապետին, իրավապահ մարմիններն առևանգեցին քաղաքապետարանից։Սրան ուրիշ բացատրություն չկա, փաստը մնում է փաստ՝ վայրենի ձևով լուսամուտներ կոտրելով, առևանգեցին, և ինչպես տեղեկացանք  ՝ 23 հոգու վրա էլ քրեական գործ են հարուցել։ Կարծում եմ՝ Վարդան Ղուկասյանին կտանեն կալանքի։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր մարդկանցից , որոնցից վախենում են, կալանավորում են, չեզոքացնում են մինչև ընտրություններ։ Կարծում եմ՝ մինչև մեր ժողովուրդը խելքի չգա, որ պետք է դուրս գալ,   ընդհանրապես ընդդիմադիր ուժերը խելքի չգան, որ պետք է  դուրս չգան էս իշխանությունների դեմ պայքարի,, մենք շատ թանկ ենք վճարելու այս ամեն ինչի համար»,- ասաց նա։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, Մոսինյանն ասաց ․ «  Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները մարդկանց կալանավորելու համար   ձայնագրություններ են սարքում։ Այստեղից,այնտեղից կտրտում, կպցնում են։ Գրեթե 3ամիս առաջ մենք տեսանք, որ նույն ձայնագրություններով կալանավորվեց 18 արդարներին՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։  Այս իշխանությունների ձեռագիրն ՝ մարդկանց կեղծ ձայնագրություններով կալանավորել կամ կեղծ գործերով մեղադրել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունների ձեռագիրն է՝ կեղծ ձայնագրություններով մարդկանց կալանավորելը․ քաղաքացի