30-40 հոգով առանձնացրել են Գյումրու քաղաքապետին, դուրս եկեք տներից. Փոխքաղաքապետի կոչը
Իրավունք
12:15 20/10/2025
Հայաստան

30-40 հոգով առանձնացրել են Գյումրու քաղաքապետին, դուրս եկեք տներից. Փոխքաղաքապետի կոչը

Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը կոչ է արել գյումրեցիներին դուրս գալ տներից, հավաքվել քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետին։

Նրա խոսքով, ԱԱԾ ու այլ իրավապահ մարմինների ավելի քան  100 աշխատակից է մտել քաղաքապետարան, 30-40 հոգով առանձնացրել են Վարդան Ղուկասյանին։

«Պարալիզացրել են քաղաքապետարանի աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կային, բոլորը վախի մեջ են։ Մի ահավոր, սարսափելի վիճակ է։ Ժողովուրդ, ով սիրում է իր քաղաքը եկեք, եկեք շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարվեն»,-ասաց Գ. Մանուկյանը։

Նշենք, որ տևական ժամանակ անընդհատ հնչում են Գյումրու եկեղեցու զանգերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
30-40 հոգով առանձնացրել են Գյումրու քաղաքապետին, դուրս եկեք տներից. Փոխքաղաքապետի կոչը