Ձեռքերից ու ոտքերից բռնած բժիշկները տարան Անդրանիկին. Ի՞նչ է կատարվում Գյումրիում
Քաղաքական
11:51 20/10/2025
Հայաստան

Ձեռքերից ու ոտքերից բռնած բժիշկները տարան Անդրանիկին. Ի՞նչ է կատարվում Գյումրիում

Գյումրու քաղաքապետարանի շենքի ներսում և դրսում լարված իրավիճակը պահպանվում է։ Հնչում են հայհոյանքներ, վիրավորանքներ, «ամոթ, ամոթ» վանկարկումներ։

Քիչ առաջ շտապ օգնության աշխատակիցներն առանց պատգարակի ձեռքերից ու ոտքերից բռնած դուրս հանեցին մի տղամարդու, որի ինքնազգացողությունը վատացել էր։

«Ո՞ւմ են տանում»-հարցրեց ներկաներից մեկը։

«Անդրանիկին»,-արձագանքեց ներկաներից մեկը։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Անդրանիկը քաղաքապետարանի տնտեսվարն է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ դիմակավորված, զինված աշխատակիցներ մուտք են գործել Գյումրու քաղաքապետարան։ Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հաղորդագրություն՝ մանրամասնելով, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

Panorama.am-ի տեսախցիկը քիչ առաջ Աջափնյակ վարչական շրջանում ֆիքսել էր, որ ոստիկանական նոր ուժեր են տարվում Գյումրի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեռքերից ու ոտքերից բռնած բժիշկները տարան Անդրանիկին. Ի՞նչ է կատարվում Գյումրիում