Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ. Հայրումյան
Հասարակություն
21:10 20/10/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ. Հայրումյան

«Կներեք, որ սենց լուսանկարներ եմ տեղադրում, բայց էլ չգիտեմ ոնց կարելիա Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին բացատրել, որ իրենց անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ»,-գրում է հասարակական ակտիվիստ Էդվարդ Հայրումյանը։

Նա մանրամասնում է.

«Առաջին բալիկի գլուխը ճղվել է այսօր՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 20/2 շենքի «խաղահրապարակում», որտեղ ամեն քայլափոխի ցցված սուր մետաղներ են, իսկ աղջնակի գլուխը ճղվել է 2 օր առաջ։

Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ, Բյուրեղավան քաղաքում, խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, հիվանդանոցում մահացել է։ Դրանից հետո Երևանի բնակիբներն ինձ ամեն օր մի քանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղահրապարակի ֆոտոներ են ուղարկում, իսկ քաղաքապետարանի պաշտինյաները կարծես այլ իրականության մեջ են ապրում։

Տիգրան Ավինյան հանձնարարեք բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, որ գոնե շտապ նման վտանգավոր ցցերն ու խաղասարքերն ապամոնտաժեն կամ վերանորոգեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ. Հայրումյան