Խոչընդոտվում է Վարդան Ղուկասյանի պաշտպան ունենալու իրավունքը․ Զարուհի Փոստանջյան
Իրավունք
20:08 20/10/2025
Հայաստան

Խոչընդոտվում է Վարդան Ղուկասյանի պաշտպան ունենալու իրավունքը․ Զարուհի Փոստանջյան

Գումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը մի քանի ժամ շարունակ գտնվում է Երևանի հակակոռուպցիոն կոմիտեում, գրավոր դիմում է գրել՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանին որպես պաշտպան ներգրավելու մասին։ Սակայն ոստիկանները Փոստանջյանին թույլ չտվեցին մտնել կոմիտե՝ Ղուկասյանի պաշտպանությամբ զբաղվելու համար։

«Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ խոչընդոտվում է պարոն Ղուկասյանի պաշտպան ունենալու իրավունքը, այսինքն՝ հիմնարար իրավունքը, որը մարդու իրավունքն է»,- ասաց Փոստանջյանը։

Փաստաբանը դիմեց նաև ՄԻՊ թեժ գիծ՝ տեղեկացնելով, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալի հետ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոչընդոտվում է Վարդան Ղուկասյանի պաշտպան ունենալու իրավունքը․ Զարուհի Փոստանջյան