Գոռգոռոցներ, հայհոյանքներ, քարտեզների մի կողմ նետում. Ի՞նչ է կատարվել Թրամփ-Զելենսկի հանդիպմանը փակ դռների հետևում
Քաղաքական
10:05 20/10/2025
Աշխարհ

Գոռգոռոցներ, հայհոյանքներ, քարտեզների մի կողմ նետում. Ի՞նչ է կատարվել Թրամփ-Զելենսկի հանդիպմանը փակ դռների հետևում

Սպիտակ տանը փակ դռների հետևում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու պայմանները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Ռուսաստանը «կկործանի» Ուկրաինան։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ նշելով, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների միջև ուրբաթ օրը կայացած հանդիպումը մի քանի անգամ վերածվել է գոռգոռոցների, որտեղ Թրամփը «անընդհատ հայհոյում էր»։

Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփը հրապարակավ կոչ արեց հրադադարի ռեժիմ հաստատել ներկայիս առաջնագծում, դիրքորոշում, որը Ուկրաինայի նախագահը հետագայում ընդունեց լրագրողների հետ զրույցում։ Երրորդ անձը պատմել է, որ Թրամփը այդ առաջարկով հանդես է եկել հանդիպման ժամանակ, այն բանից հետո, երբ Զելենսկին ասել է, որ կամավոր չի զիջի որևէ տարածք Մոսկվային։

Աղբյուրը նշում է, որ հանդիպման մի պահի ԱՄՆ նախագահը մի կողմ է նետել մարտադաշտի քարտեզները, որը ցույց էր տալիս Զելենսկին։ Նա ասել է, որ հոգնել է քարտեզները տեսնելուց։
«Այս կարմիր գիծը ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ է։ Ես երբեք այնտեղ չեմ եղել»,-ասել է Թրամփը։

The Washington Post-ի փոխանցմամբ, ԱՄՆ առաջարկած ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի արևելյան շրջանների զիջում՝ Զապոփրոժեի ու Խերսոնի հարավային շրջանների փոքր մասերի դիմաց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գոռգոռոցներ, հայհոյանքներ, քարտեզների մի կողմ նետում. Ի՞նչ է կատարվել Թրամփ-Զելենսկի հանդիպմանը փակ դռների հետևում