Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամենայն հավանականությամբ՝ կալանքի միջնորդություն ներկայացնելու հետ մեկտեղ Ղուկասյանին կտեղափոխեն դատարան․ փաստաբան
«Այս պահի դրությամբ, դեռևս կալանքի միջնորդություն ներկայացված չէ, բնականաբար, չէր կարող ներկայացված լինել, որովհետև նոր են մեղադրանք առաջադրում։ Ամենայն հավանականությամբ, միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ նաև Ղուկասյանանին կտեղափոխեն դատարան»,- աայս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
Նա նշեց, որ թեև Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ չէ, սակայն շտապօգնության մեքենան իր համար չէր եկել։
Անդրադառնալով տարածված ձայնագրությանը, Հայրապետյանն ասաց․ «Սկզբից հաղորդագրություն տարածվեց դրվագների մասին, թե իբր ապօրինի շինություններ են օրինականացնելու և այլն, այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավարը։ Այդ դրվագները վերաբերել են 2024 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր և 25 թվականի փետրվար ամիսներին, որի ժամանակ պաշտոնակատար այլ անձ է եղել, դուք գիտեք՝ ով է եղել»։
«Ձայնագրության հատվածական տարածումը, որը եղավ լրատվականի միջոցներում որևէ խոսք չկա կաշառքի մասին, ընդ որում՝ Վարդան Ղուկասյանին չեն մեղադրում կաշառք ստանալու համար, այսինքն՝ որ որևէ մեկից կաշառք է ստացել։ Մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբր որևէ մեկից պահանջել է, չի ստացել,այլ պահանջել է կաշառք։ Բայց Ղուկասյանը հերքել է՝ որևէ մեկի հետ գումարային որևէ խոսակցություն լինելը։ Շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում ցանկացած խորհրդակցությունների ժամանակ պարոն Ղուկասյանը բոլորի հետ խոսում է մեկ գումարների մասին՝ եթե ինքնակամ շինությունները կօրինականացվեն, որքան կկազմի դրանց գույքահարկը և անօրինական շինություններն օրինականացնելու պարագայում քաղաքային բյուջե ինչ գումարներ կմտնեն։ Խոսքը, եթե անգամ եղած լինի, կարող է եղած լիներ բացառապես դրա մասին»։
Փաստաբանի համոզմամբ՝ ձայնագրություններում կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերել բացառապես գույքահարկերին կամ օրինականացման վճարներին։
«Վարդան Ղուկասյանը, ցանկության դեպքում նույնիսկ, որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել՝ այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թ․-ն է հնարավոր եղել անօրինական շինություններ օրինականացնել, և հիմա ցանկության դեպքում անգամ անհնար է դրանք օրինականացնել։ Եթե օրինականացվում է անօրինական շինությունը, քաղաքային բյուջե և օրինականացման համար և հետագայում գումարներ են մուծելու։ Հիմա, Գյումրու համայնքապետարանը դիմել է կառավարությանը՝ առաջարկով, որպեսզի նոր ժամկետ սահմանեն ապօրինի շինություններն օրինականացնելու»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։