Այս գործողություններն ուղղված են Գյումրու քաղաքապետին հեռացնելուն. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
12:40 20/10/2025
Հայաստան

Այս գործողություններն ուղղված են Գյումրու քաղաքապետին հեռացնելուն. Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կոչ՝ ուղղված գյումրեցիներին.

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder