Մակրոնը խոստացել է վերադարձնել Լուվրից գողացված զարդերը
Իրավունք
09:29 20/10/2025
Աշխարհ

Մակրոնը խոստացել է վերադարձնել Լուվրից գողացված զարդերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան արձագանքել է Լուվրից զարդերի գողությանը՝ խոստանալով, որ դրանք կվերադարձվեն, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը պարզաբանել էր Լուվրից գողացված ութ զարդերի, այդ թվում՝ Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին պատկանող թագերի, ականջօղերի, վզնոցների և կրծքազարդերի վերաբերյալ տեղեկատվությունը։

«Լուվրում կատարված գողությունը հարձակում է այն ժառանգության վրա, որը մենք գնահատում ենք, քանի որ դա մեր պատմությունն է։ Մենք կվերադարձնենք արվեստի գործերը, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Այս նպատակով ամեն ինչ արվում է ամենուրեք՝ Փարիզի դատախազության ղեկավարությամբ», - գրել է Մակրոնը սոցիալական ցանցերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակրոնը խոստացել է վերադարձնել Լուվրից գողացված զարդերը