Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիի կենտրոնական հրապարակից կան բազմաթիվ բերման ենթարկվածներ. Մխիթարյան
«Գյումրիի կենտրոնական հրապարակից կան բազմաթիվ բերման ենթարկվածներ ՆԳՆ Գյումրիի բաժիններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Նա հայտնեց, որ Կումայրի բաժնի մոտ է, այստեղ է բերման ենթարկվել նաև իր ընկերը՝ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը։
«Նա Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի երջանկահիշատակ մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է։ Յուրահատուկ անձնավորություն է, համեստ, շատ լավ մասնագետ։
Այդ տեսակ մարդկանց են Նիկոլի պետությունում բերման ենթարկում, կալանավորում, հոդված կարում։
Տեսնենք, էլ ինչ նոր բաներ է փորձելու մոգոնել հայ ժողովրդի գլխին մեծն Նիկոլը»։