«Լրագրողնե՛ր, ճանապարհ բացե՛ք, խոչընդոտում եք»․փոխոստիկանապետը ճանապարհ է բացում՝ Ղուկասյանին տեղափոխելու համար
Իրավունք
20:50 20/10/2025
Հայաստան

«Լրագրողնե՛ր, ճանապարհ բացե՛ք, խոչընդոտում եք»․փոխոստիկանապետը ճանապարհ է բացում՝ Ղուկասյանին տեղափոխելու համար

 «Լրագրողնե՛ր, դուրս են գալիս, ճանապարհ բացե՛ք»,- Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին ու ներկաներին մի կողմ ուղորդելով ասաց ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե ինչու են բիրտ ուժ կիրառելով, դուռ և լուսամոտ ջարդելով տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Հակոբյանն ասաց․ «Բացարձակ, բիրտ մեթոդ չկա։ Անցե՛ք։ Խնդրում եմ, ճանապարհից էն կողմ անցե՛ք։ Երթևեկելի հատվածից այն կողմ անցե՛ք»,-

Լրագրողները հստակեցրին, որ երթևեկելի հատվածում չեն փոխոստիկանապետն առարկեց՝ կրկին ասելով․ «Անցե՛ք, հարգելի լրագրող անցե՛ք»։

Մինչ ոստիկանները լրագրողներին ու քաղաքացիներին մի կողմ էին ուղորդում, այդ ընթացքում, ըստ ականատեսների, գաղտնի կերպով Վարդան Ղուկասյանին տեղափոխեցին դատարան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Լրագրողնե՛ր, ճանապարհ բացե՛ք, խոչընդոտում եք»․փոխոստիկանապետը ճանապարհ է բացում՝ Ղուկասյանին տեղափոխելու համար