«Հրապարակ». Դիլիջանցիները հույսով սպասում են. Շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջանը և հարակից 6 գյուղերը նոտար չունեն
Օրվա մամուլ
08:07 21/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Դիլիջանցիները հույսով սպասում են. Շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջանը և հարակից 6 գյուղերը նոտար չունեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջան քաղաքը և հարակից 6 գյուղերը՝ Գոշը, Թեղուտը, Հաղարծինը, Հովքը, Խաչարձանն ու Աղավնավանքը, նոտար չունեն։ Դիլիջան համայնքի բնակիչները նոտարական գործարքների  համար ստիպված են հավելյալ փող և ժամանակ ծախսել, կտրել մոտ 35 կմ ճանապարհ, հասնել Վանաձոր կամ Իջևան։

Դիլիջանում երկար տարիներ նոտար աշխատած, ծագումով Վանաձոր քաղաքից Ալբերտ Եգանյանն այս տարի տեղափոխվել է Վանաձոր և այնտեղ է նոտար աշխատում։ Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը Դիլիջանում նոտար աշխատելու համար մրցույթ է անցկացրել, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում Դիլիջանը նոտար կունենա։ Դիլիջանցիները հույսով սպասում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Դիլիջանցիները հույսով սպասում են. Շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջանը և հարակից 6 գյուղերը նոտար չունեն