Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 21-ին, ժամը 09։51-ինահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել․ վարորդը մահացել է: Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։