Այս տարվա ընթացքում 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
17:33 21/10/2025
Հայաստան

Այս տարվա ընթացքում 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով. Թադևոս Ավետիսյան

«Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ գրանցվել է  ժողովրդագրական բոլոր ցուցանիշների  գծով իրավիճակի էական վատացում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական  միտումները բնութագրական են այս իշխանության  կառավարման անցող 7 տարիներին, որի առանցքային պատճառներից մեկը շարունակում է  մնալ սոցիալականը․

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ամենամտահոգիչը մանկամահացության ցուցանիշն է։ 

«Բազմաթիվ անգամներ այս ամբիոնից  խոսել են այդ մասին՝ իբրև ծրագրեր են բերում, սա էն անում, այն էն անում, բայց 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով»,- ասաց Թ.Ավետիսյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս տարվա ընթացքում 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով. Թադևոս Ավետիսյան