Մեղրի համայնքում դիահերձարան է կառուցվում
Հասարակություն
21:52 21/10/2025
Հայաստան

Մեղրի համայնքում դիահերձարան է կառուցվում

Մեղրի համայնքում մեկնարկել են «Դատա-բժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող դիահերձարանի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։

« Նախագիծը նախատեսում է մեկհարկանի շինություն՝ նկուղային հարկով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է Մեղրու ՃՇՇՁ-ն՝ շինարար Ազատ Գասպարյանի գլխավորությամբ։

Դիահերձարանի կառուցումը կիրականացվի երկու փուլով․

Առաջին փուլում նախատեսվում է նկուղային հարկի կառուցում, հողային աշխատանքների իրականացում և անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացում։

Երկրորդ փուլում կիրականացվի մեկհարկանի դիահերձարանի շինարարությունը։

Երկրորդ փուլի ավարտը նախատեսվում է մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի ավարտ։

Համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և դիտարկելու շինարարական գործընթացի բնականոն կազմակերպումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեղրի համայնքում դիահերձարան է կառուցվում