Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, չի համապատասխանում իրականությանը. Պիպոյան
«Հաշվի առնելով, որ սահմանային անցակետերում լրագրողներ չկան և ով ինչ ցանկանա, կարող է ասել, տեղեկացնեմ, որ տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, ըստ ցուցարարների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,-գրում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա մանրամասնում է՝ երթևեկությունը եղել է փակ բացառապես բեռնատարների համար ու շարունակում է մնալ փակ մինչև հիմա, իսկ մարդատարների համար երթևեկությունը փակ չի էլ եղել և ցուցարարները այն փակելու միտում չեն էլ ունեցել: