Նիկոլա Սարկոզիին բանտ է ուղեկցել նրա կինը՝ բազմաթիվ աջակիցների ծափահարությունների ներքո
Քաղաքական
18:56 21/10/2025
Աշխարհ

Նիկոլա Սարկոզիին բանտ է ուղեկցել նրա կինը՝ բազմաթիվ աջակիցների ծափահարությունների ներքո

Լիբիայի քարոզարշավի ֆինանսավորման գործով դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի Լա Սանտե բանտ։ Այս մասին հաղորդում են AP-ն և L'Internaute-ը։

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրան տեղափոխում մեքենայով՝ մոտոցիկլետների շարասյան ուղեկցությամբ։ Նա անցել է Փարիզի փողոցներով, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակի մոտ։ Նախկին նախագահի կողմնակիցները ծափահարել են նրան։

Սարկոզիին բանտ է ուղեկցել նրա կինը՝ Կարլա Բրունին։ Նրա հետ է նաև նրա փաստաբաններից մեկը՝ Քրիստոֆ Էնգրենը։ Reuters-ը հաղորդում է, որ երբ նախկին նախագահը դուրս էր գալիս իր տնից, նրան շրջապատել էր կողմնակիցների բազմություն, որոնք վանկարկում էին նրա անունը։ Սարկոզին իր տնից կնոջ հետ քայլելով գնաց նստեց մեքենան, որ ուղևորվի բանտ:Նա դա արեց գլուխը բարձր, ինչպես ասել էր, և աջակիցների ու անթիվ-անհամար լրատվամիջոցների ուղեկցությամբ՝ ուղիղ եթերում: Դռան մոտ գրկեց Կարլա Բրունիին և մենակ նստեց մեքենան:

Բանտ մեկնելուց առաջ Սարկոզին իր Facebook-ի էջում գրել է. «Ես ուզում եմ ասել, որ այսօր առավոտյան բանտում ոչ թե Հանրապետության նախկին նախագահն է, այլ անմեղ մարդը»։

Սարկոզին իր հինգ տարվա պատիժը կսկսի կրել մենախցում հոկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականի նախընտրական քարոզարշավին լիբիական ֆինանսավորում ստանալու համար։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլա Սարկոզիին բանտ է ուղեկցել նրա կինը՝ բազմաթիվ աջակիցների ծափահարությունների ներքո