Երկիրն էս իրավական քաոսում պահելը որևէ արդարացում չունի. փաստաբան
Քաղաքական
00:26 21/10/2025

Երկիրն էս իրավական քաոսում պահելը որևէ արդարացում չունի. փաստաբան

«Հերթական անգամ քրեադատավարական հարկադրանքի միջոցները կիրառվում են դատավարական տրամաբանությանը հակառակ` անձին պատժելու, վնասելու նպատակով:>Ընկերոջս` Ruben A. Mkhitaryan-ին փաստացի ձերբակալելուց հետո տարածվեց նրան բերման ենթարկելու և դրան նախորդած իրադարձությունների տեսագրությունը, որտեղ պարզ երևում է, որ Ռուբենը ցուցարարների և ոստիկանների հրմշտոցի ժամանակ բաց ձեռքերը վեր պարզած փորձում է ընդամենը հանդարտեցնել իրավիճակը:

Քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ և ըստ նշանակության կիրառման դեպքում նրան պետք է անհապաղ ազատ արձակեին` տեսագրությունը տեսնելուն պես (գիտեմ, որ տեսել են): Այնինչ, նրան ձերբակալել են 72-ժամյա ռեժիմով և տարել ՁՊՎ` կոպտորեն խախտելով նրա անձնական ազատության իրավունքը:

Երկիրն էս իրավական քաոսում պահելը որևէ արդարացում չունի:

Որևէ մեկն իրավունք չունի Պետության անունից իր արժանավոր զավակների հետ այսպես վարվել»,-հայտարարում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: 

Քաղաքագետ Արա Պողոսյանը նույնպես անդրադարձել է տեսանյութում ակնառու փաստին. «Այս տեսանյութը մեզ տալիս է ոստիկանության մասին երկու պատկերացում` կա‘մ նրանք ունեն արհեստավարժության նվազագույն մակարդակ և չեն տիրապետում իրենց ծառայության նրբություններին, կա‘մ կատարում են կոնկրետ հրահանգ։

Տեսանյութում հստակ արտացոլված է, որ Ruben A. Mkhitaryanը ձեռքերը վեր պարզած փորձում է հանդարտեցնել մարդկանց։ Հաջորդ պահին տեսնում ենք, որ ոստիկանությունը բերման էր ենթարկում Ռուբենին։

Սա ամենաթողության և քաղաքական նպատակահարմարության միախառնում է, որտեղ բարձրագույն նպատակը ո‘չ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ անձնական իշխանությունը։

Հանուն անձնական իշխանության անցնել բոլոր կարելի ու անկարելի սահմանները. սա‘ է այսօրվա իշխանության իրական դեմքը։ Չհանդուրժել ընդդիմախոսություն, ատել ու թշնամի հայտարարել ընդդիմախոսներին և արդարադատությունը դարձնել հետապնդման գործիք...

Լեգիտիմությունն ու լեգալությունը նույն բանը չեն, եթե ինչ...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկիրն էս իրավական քաոսում պահելը որևէ արդարացում չունի. փաստաբան