Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարդան Ղուկասյանի վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի ժամը 9։45-ին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակի ժամը 9։45-ին։ Միջնորդության քննությունը տևել է մինչև գիշերը ժամը 3-ը։
Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը նիստի ավարտից հետո հայտարարել է, որ քննիչները երկար ընթերցել են միջնորդությունը, բայց դատարան չեն ներկայացվել ձայնագրությունների կրիչները, ձայնագրությունները կատարելու վերաբերյալ դատարանի թույլտվությունը։
«Երկար ընթերցանությունը որևէ առնչություն չուներ մեղադրանքի հետ։ Դրվագների զգալի մասը վերաբերում է Սարիկ Մինասյանի պաշտոնավարման ընթացքում կատարված գործողություններին»,-ասել է Փոստանջյանը։