«Փաստ». Գյումրիում կատարվածը ուղիղ գծով կապված է սպասվող Վաղարշապատում սպասվող ընտրությունների հետ
Օրվա մամուլ
08:13 21/10/2025
Հայաստան

«Փաստ». Գյումրիում կատարվածը ուղիղ գծով կապված է սպասվող Վաղարշապատում սպասվող ընտրությունների հետ

«Փաստ» թերթը գրում է.

«Շուտով, մեկ ամսից էլ քիչ անց՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններն են: Գյումրիում կատարվածը, կարծում ենք, ուղիղ գծով կապված է սպասվող այդ ՏԻՄ ընտրության հետ: Ըստ էության, չունենալով առաջարկելու և ոչ մի բան, գործող իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ և նրա ենթակայության տակ դրված մարմիններով, ջանում է հոգեբանորեն ճնշել, ահաբեկել ու տեռորի ենթարկել հանրությանը: Ուզում են ասել, որ կապ չունի, թե դուք ում օգտին կքվեարկեք, կարևորն այն է, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը:

Թեպետ, ինչո՞ւ միայն Վաղարշապատ համայնքի ընտրությունները: Առջևում սպասվում են համապետական ընտրություններ: Եվ ի՞նչ է անում ամեն գնով վերարտադրվելու նպատակ հետապնդող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Ըստ էության, երեկ Գյումրիում արձանագրված ու դրան համահունչ քայլերով Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ թե սոսկ արժեզրկում, այլ նույնիսկ իմաստազրկում են ընտրություն ասվածը:

Բայց դա ակնհայտորեն լավ տեղ չի տանում: Եվ, վերջապես, հո ամեն մի քվեատուփի մոտ «կարմիր» բերետավորների ստորաբաժանումնե՞ր չեն զետեղելու, թե՞ միայն 1 քվեաթերթիկ են դնելու...

Կարող են, իհարկե, դրան էլ դիմել: Բայց դա չի փրկելու: Ի վերջո, մարդիկ ունեն ոչ միայն ընտրելու իրավունք: Իսկ ընդդիմադիր ուժերը այս ամենից պետք է իրենց համարժեք հետևություններն անեն: Մանավանդ, որ Փաշինյանն այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ ոստիկանական «բերետներից», ձերբակալություններից, բռնություններից բացի:

Հ.Գ.-Հետաքրքիր է՝ դեսպանները, միջազգային կառույցները, իրավապաշտպանները, ընդհանրապես՝ ժողովրդավարությունն իրենց համար «ուղենիշ» հայտարարածները էլի բան չունե՞ն ասելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Գյումրիում կատարվածը ուղիղ գծով կապված է սպասվող Վաղարշապատում սպասվող ընտրությունների հետ