Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում են վատ վերաբերմունքի դրսևորումներ. Փաստաբան
Իրավունք
11:09 21/10/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում են վատ վերաբերմունքի դրսևորումներ. Փաստաբան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանին դատական նիստի ավարտից հետո չհաջողվեց Վարդան Ղուկասյանին փոխանցել տաք բաճկոնը։

«24 ժամ է անցել մարդու ձերբակալությունից, աշխատանքային հագուստով տարել են։ Թույլ չտվեցին տաք բաճկոնը փոխանցել։ Այս ամենը վատ վերաբերմունքի դրսևորումներ են, ակնհայտ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել»,-նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբանը։

Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի, տարիներ առաջ մահափորձից հետո լուրջ վիրահատության է ենթարկվել։

«Երեկվանից Վ. Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ։ Նա ունի շաքարային դիաբետ։ Մարդը չի կարողացել օգտվել հիգիենայի տարրական պայմաններից։ Ձերբակալությունը եղել է բացարձակ ապօրինի»,-ասաց Փոստանջյանը։

Կալանքի որոշման վերաբերյալ փաստաբանին տրամադրել են միայն քաղվածք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder