Սոճենի տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք է արձանագրվել
Հասարակություն
21:41 21/10/2025
Հայաստան

Սոճենի տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք է արձանագրվել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի էկոպարեկները ս.թ. հոկտեմբերի 20-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության 11-րդ պահաբաժնում հայտնաբերել են արժեքավոր համարվող սոճենի տեսակի երկու ծառի ապօրինի հատման դեպք: Այս մասին հայտնում են Էկոպարեկային ծառայությունից։

«Արդյունքում՝ իրավախախտի կողմից ծառահատման հետագա գործընթացը կասեցվել է:

Կազմվել է համապատասխան արձանագրություն, կատարվել վնասի հաշվարկ՝ համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սոճենի տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք է արձանագրվել