Սա այլևս անհնազանդություն չէ։ Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ. Փաշինյանի հայտարարության արձագանքները
Քաղաքական
17:32 21/10/2025
Հայաստան

Սա այլևս անհնազանդություն չէ։ Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ. Փաշինյանի հայտարարության արձագանքները

«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»,-այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարեց, որ այսօր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Ի պատասխան Ստեփան Ասատրյանը հայտարարեց, որ կիրակի պատրաստվում է պատարագ մատուցել։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, գրել է.

«Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է։

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։ 

Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։ 

Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։ 

Սա այլևս անհնազանդություն չէ։ Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։ 

Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։ 

Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։ Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ այս առումով մասնավոփրապես նշել է.

«Փաստացի, Նիկոլ Փաշինյանը խրախուսում է կարգալույծ քահանայի, տվյալ դեպքում այլեւս աշխարհիկ անձի՝ Ստեփան Ասատրյան անուն ազգանունով աշխարհիկ անձի դե ֆակտո «դիվերսիոն» գործողությանը, որովհետեւ կարգալույծ քահանայի պատարագ Պատաևագ մատուցելը այլ բան չէ, քան դիվերսիա եկեղեցական կարգի, եկեղեցական համակարգի դեմ: Այյդ դիվերսիան դե ֆակտո խրախուսում է մարդ, որը նոր է վերադարձել Վատիկանից, որտեղ անմռունչ խոնարհությամբ մաասնակցել է կաթոլիկ եկեղեցու ծիսակարգերին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder