Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ է ստացել Հայաստանը «Ակադեմիական քաղաք Հայաստան» ֆորումից. Միջոցառման համար ծախսվել է մոտ 159.4 մլն դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկվանից Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարևորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Վրաստանի և մի շարք այլ երկրների կրթության ու գիտության ոլորտների նախարարներ։ Պանելային քննարկումների ժամանակ, այնուամենայնիվ, միջազգային պատվիրակները, որոնք եկել են «ստուգելու» Հայաստանի՝ «գիտության նոր մայրաքաղաքի» կարգավիճակը, վայելել են Հայաստանը: Նրանց հրավիրելու, դիմավորելու, կեցության և ճանապարհածախսը հոգացել է ՀՀ Կառավարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ գերշքեղ «Դվին» համալիրում կազմակերպված երկօրյա միջոցառման համար ծախսվել է մոտ 159.4 մլն դրամ, ինչը կազմում է գրեթե 421 հազար ԱՄՆ դոլար։ Մեկ ելույթի համար՝ պարզապես խոսքի ու բառերի դիմաց, հյուրերին վճարվել է 400-600 հազարական դրամ, Լոնդոնից 8 մասնակից է ելույթ ունեցել, որոնց վճարվել է 4.8 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթն ունեցել է առանց ԶԼՄ-ների, մինչդեռ հանրությունը ցանկանում է իմանալ՝ ինչ է ստացել Հայաստանը այս ֆորումից՝ բացի գունագեղ PowerPoint-ի սահիկաշարից ու պատրասված թեյ-սուրճի սեղաններից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում