Արցախ, իսկ հիմա նույնն արվում է Հայաստանի հետ` արագացված տեմպերով լուծարելու բանակը
Քաղաքական
11:08 22/10/2025

Արցախ, իսկ հիմա նույնն արվում է Հայաստանի հետ` արագացված տեմպերով լուծարելու բանակը

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը զգուշացնում է,թե ինչերով է հղի Հայաստանի Զու-ում ժամկետային ծառայության կրճատումը. «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո կրճատվեց Արցախի Պաշտպանության Բանակի թվակազմը` ժամկետային զինծառայողների Արցախ չուղարկելով։ Դրանից ուղիղ երեք տարի հետո Արցախը հանձնվեց թշնամուն, Արցախի ժողովուրդը ենթարկվեց բռնի տեղահանության և ցեղասպանության, որովհետև անզեն ու անպաշտպան, շրջափակման մեջ, հայտնվել էր երկու պետությունների կանոնավոր բանակների դիմաց։

2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո` նույնն արվում է Հայաստանի հետ` արագացված տեմպերով լուծարելու բանակը` կրճատելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դադարեցնելով սպառազինությունների գնումները, կրճատելով ռազմական ծախսերը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախ, իսկ հիմա նույնն արվում է Հայաստանի հետ` արագացված տեմպերով լուծարելու բանակը