«Հայրենիք»-ը հաղթական հայտ է ներկայացրել Վաղարշապատի ընտրություններում. Մեկնարկեց ավագանու ընտրությունների քարոզարշավը
Քաղաքական
22:25 22/10/2025
Հայաստան

«Հայրենիք»-ը հաղթական հայտ է ներկայացրել Վաղարշապատի ընտրություններում. Մեկնարկեց ավագանու ընտրությունների քարոզարշավը

Այսօր մեկնարկեց Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։   Ավագանու ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական ուժ։

8-րդ համարի ներքո է հանդես գալիս «Հայրենիք» կուսակցությանը։

«Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է Վաղարշապատի պատվավոր քաղաքացի, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Կուսակցության կարգախոսն է՝ «Վաղարշապատ՝ իմ հայրենիք»։

 «Հայրենիք» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց վաղարշապատցիների, հասարակական-քաղաքական գործիչների,  կուսակցության ավագանու անդամների հետ դահլիճային հանդիպմամբ։

 Ելույթներով հանդես եկան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Խաչիկ Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության անդամները, նաև՝ քաղաքական գործիչեր, ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը։

««Հայրենիք» կուսակցությունն իսկապես հաղթական հայտ է ներկայացրել այս ընտրություններում՝ վաղարշապատցիներին ներկայացնելով իրական ընտրության հնարավորություն։ Մեր թեկնածուով, վստահ եմ,  կունենանք արժանավոր ընտրություն, նոյեմբերի 16 լույս 17-ի գիշերը Վաղարշապատում կունենանք նոր իրականություն»,- ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ 

Հանդիպումն ավարտվեց երթով և քաղաքացների հետ շփումով։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հայրենիք»-ը հաղթական հայտ է ներկայացրել Վաղարշապատի ընտրություններում. Մեկնարկեց ավագանու ընտրությունների քարոզարշավը