«Հրապարակ». Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը ապագա խորհրդարանում ԱԺ նախագահի պաշտոնի հավակնությունն է
Օրվա մամուլ
08:18 22/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը ապագա խորհրդարանում ԱԺ նախագահի պաշտոնի հավակնությունն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաև իշխանական թիմում։ Ասում են՝ արդուկը միացնում ես, Ռուբինյանն է խոսում՝ ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը «շեֆի» մոտ ցուցադրեր իր արժանիքները և բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին` ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաև այդ հարցում։

Ընդ որում, ՔՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին` նա 11-րդն էր։ Ուստի ՔՊ-ում կարծում են, որ նա այլևս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ` Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի: Ասում են` Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի. կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը ապագա խորհրդարանում ԱԺ նախագահի պաշտոնի հավակնությունն է