Վրաստանի նախկին վարչապետը հարցաքննության ժամանակ խոստովանել է՝ ապօրինի եկամուտ է ստացել
Իրավունք
21:45 22/10/2025
Տարածաշրջան

Վրաստանի նախկին վարչապետը հարցաքննության ժամանակ խոստովանել է՝ ապօրինի եկամուտ է ստացել

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության կողմից։ Նա լիովին համագործակցել է քննության հետ և խոստովանել է, որ տարիներ շարունակ ապօրինի եկամուտ է ստացել։ Sputnik Грузя-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն։

 Նրա խոսքով՝ առաջիկա օրերին քննիչները կքննարկեն նրա գործողությունների դասակարգումը և նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը՝ հիմնվելով առկա և լրացուցիչ ապացույցների վրա։

Վրաստանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր Ղարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավարի և նախկին գլխավոր դատախազի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տներում խուզարկությունների մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի նախկին վարչապետը հարցաքննության ժամանակ խոստովանել է՝ ապօրինի եկամուտ է ստացել