Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
10:23 23/10/2025
Հայաստան

Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը. Գագիկ Ծառուկյան

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որ անցած օրերին իր և իր ընտանիքի կողքին էին.

«Սիրելի՛ ընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,

Ինչպես գիտեք, 96 տարեկան հասակում հայրս բռնեց հավերժի ճամփան։ Նա ապրեց երկար, արժանապատիվ, սիրով, խոհեմությամբ ու ուժով լեցուն կյանք։

Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը։

Սրտանց շնորհակալ եմ բոլորին աջակցության, հոգատարության և ջերմության համար։ Շնորհակալ եմ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր եկան և իրենց զորակցության խոսքն ուղղեցին ինձ ու իմ ընտանիքին։

Շնորհակալ եմ Հայաստանից, Սփյուռքից ու արտերկրից ստացած հազարավոր զանգերի ու ցավակցությունների համար։

Հավատացեք, Ձեր սերը և ներկայությունը օգնում են հաղթահարել կորստի այս ցավը։

Աստված պահապա՛ն բոլորին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը. Գագիկ Ծառուկյան