Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ակնկալել արդարադատություն՝ միամտություն կլիներ․ Աթանեսյանը՝ Դավիթ Համբարձումյանի դատավճռի մասին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան հեռարձակմամբ անդրադարձել է Դավիթ Համբարձումյանի դատավճռին՝ նշելով, որ նրան տրվել է պատիժ՝ 6 տարի 3ամիս։ Ըստ նրա՝ Համբարձումյանը խափան միջոցի պայմանները երբեք չի խախտել, փոխվում է կալանքի, գրավ է վերացնում, բայց կիրառում կալանք։
«Մի երկրում, որտեղ կալանավորում են արքեպիսկոպոսներ, բարերար և անմեղ մարդիկ, որտեղ զազրախոսում են Վեհափառ Հայրապետի հասցեին, ակնկալել արդարադատություն դատարանից, մանավանդ նմանատիպ գործով, երբ մեղադրանք է առաջադրված ընդդիմության միասնական թեկնածուին,որը Մասիս համայնքում ՔՊ նկատմամբ փայլուն հաղթանակ է տարել, միամտություն կլիներ։ Պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։