Կոչուբաևի նկատմամբ հարուցված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի առաջին ատյանի քրեական դատարան․ փաստաբան
Իրավունք
20:07 23/10/2025
Հայաստան

Կոչուբաևի նկատմամբ հարուցված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի առաջին ատյանի քրեական դատարան․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․

«Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվեց, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևի  նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Մեղադրանքի հիմքում փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է, որը չի եղել հասցեական ու պարզ չէ, թե կոնկրետ ով է իրեն վերագրել փաստաբանի խոսքերը ու վիրավորվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոչուբաևի նկատմամբ հարուցված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի առաջին ատյանի քրեական դատարան․ փաստաբան